Սոցիալական պատասխանատվության կառավարման վերապատրաստում
ՀՀ ՎԿՄ-ն CERISE-ի և Միկրոֆինանսական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է մեկօրյա վերապատրաստում սոցիալական պատասխանատվության կառավարման վերաբերյալ: Այս վերապատրաստումը միտված էր ծանոթացնելու մասնակիցներին միկրոֆինանսական հաստատությունների համար նախատեսված սոցիալական աուդիտի գործիքի՝ SPI4-ի հետ: Այս գործիքի միջոցով ֆինանսական հաստատությունները կարող են տեսնել, թե ինչքանով են իրենք համապատասխանում սոցիալական պատասխանատվության կառավարման միջազգային չափանիշներին:
Հայաստան ժամանած մասնագետները մասնակիցներին ներկայացրեցին SPI4 ծրագիրը և դրա կիրառման հետ կապված առաջիկա ծրագրերը:
Մեկօրյա վերապատրաստման ընթացքում մասնակիցները սովորեցին իրականացնել SPI4 աուդիտ, ինչպես նաև ինչպես օգտագործել գնահատման արդյուքները, սահմանել գործողությունների նախագիծ և գտնել համապատասխան տեխնիկական ռեսուրսներ գործիքի կիրառման աջակցության համար: 13 մասնակցիներ ՀՀ ՎԿՄ անդամ 9 կազմակերպություններից, 3 ՀՀ ՎԿՄ աշխատակիցներ և 1 մասնակից Հաբիթաթ ֆոր Հյումանիթի շահույթ չհետապնդող կազմակերպությունից մասնակցեցին վերապատրաստմանը:
![]() Սոցիալական պատասխանատվության կառավարման վերապատրաստում | ![]() Սոցիալական պատասխանատվության կառավարման վերապատրաստում |
---|---|