Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ միկրոֆինանսավորման և ֆինանսական ներգրավման վերաբերյալ 16-րդ ազգային համաժողովը

2017 թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ միկրոֆինանսավորման և ֆինանսական ներգրավման վերաբերյալ 16-րդ ազգային համաժողովը: Համաժողովի այս տարվա հիմնական թեման էր «Միկրոֆինանսավորումը Ռուսաստանում. Կայուն լուծումներ փնտրելիս»: Համաժողովը կազմակերպված էր Ռուսական միկրոֆինանսական կենտրոնի կողմից: ՀՀ ՎԿՄ-ից համաժողովին մասնակցել և «Միկրոֆինանսավորումը Հայաստանում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ՎԿՄ ծրագրերի ղեկավար Լենա Մամիկոնյանը:

Համաժողովին մասնակցում էին ինչպես Ռուսաստանից, այնպես էլ տարբեր երկրներից հրավիրված փորձագետներ՝ ներկայացնելու իրենց երկրի փորձը: Համաժողովը բաղկացած էր հետևյալ հիմնական բաժիններից՝ 

1. Քննարկում. միկրոֆինանսավորման միջազգային փորձից ստացված դասերը:

2. Սպառողների պաշտպանություն եւ ներառական ֆինանսներ:

3. ՓՄՁ-ների միկրոֆինանսավորում:

4. Միկրոֆինանսական կազմակերպությունների ռիսկերը:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am