Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (ՀՀ ԿԲ)

ՀՀ ԿԲ-ն պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է: ԿԲ-ի կարևորագույն խնդիրներից են ֆինանսական համակարգի կայունության ապահովումը, ազգային արժույթի թողարկման և շրջանառության ապահովումը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը, Հայաստանի Հանրապետության արտաքին պահուստների կառավարումը, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով սահմանված՝ այլ ոլորտների կարգավորումը և վերահսկողությունը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև պետական եկամուտների վճարման նկատմամբ հսկողությունը: Նախարարությունը հանդիսանում է նաև «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հարկային և մաքսային մարմին, իսկ հարկային և մաքսային ծառայության մասով` իրավապահ մարմին:

Միկրոֆինանսական կենտրոն

Միկրոֆինանսական կենտրոնը 105 միկրոֆինանսական ձեռնարկությունների ցանց է, որը գործում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում: Կազմակերպության առաքելությունն է նպաստել աղքատության նվազեցմանը և մարդկային զարգացմանը՝ խրախուսելով սոցիալական ուղղվածությամբ և կայուն միկրոֆինանսական կազմակերպություններին, որոնք ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ են մատուցում փոքր և միջին ձեռնարկություններին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին:

Seep Network

SEEP Network–ը միջազգային ասպարեզում գործունեություն ծավալող կազմակերպությունների գլոբալ ցանց է՝ նվիրված ներառական շուկաների և ֆինանսական համակարգերի խթանման միջոցով աղքատության դեմ պայքարին։ SEEP-ն իր տեսակի մեջ ամենամեծ և բազմազան ցանցն է, որին անդամակցում են միջազգային զարգացման կազմակերպությունները և գլոբալ, տարածաշրջանային և առանձին երկրներում գործող ցանցերը, որոնք խթանում են շուկայի զարգացումն ու ֆինանսական ներգրավվածությունը։ Անդամներն ակտիվ են 170 երկրներում և իրենց ծրագրերի միջոցով հասանելիություն ունեն գրեթե 90 մլն․ տնային տնտեսությունների։

The Smart Campaign

The Smart Campaign-ը գլոբալ ջանք է՝ միավորելու միկրոֆինանսավորման ոլորտի առաջնորդներին մեկ միասնական նպատակի շուրջ, այն է՝ հաճախորդներին դիտարկել որպես ոլորտի շարժիչ ուժ։ The Smart Campaign-ն աշխատում է ամբողջ աշխարհի միկրոֆինանսավորման առաջատարների հետ, որպեսզի ապահովի միկրոֆինանսական հաստատություններին անհրաժեշտ գործիքներով և ռեսուրսներով՝ մատուցելու թափանցիկ, հարգալից և խելամիտ ֆինանսական ծառայություններ բոլոր հաճախորդներին։

Ֆինանսական համակարգի հաշտարար

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի առաքելությունն է ունենալ ֆինանսապես կիրթ և պաշտպանված սպառողներ ֆինանսական շուկայում: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ռազմավարական նպատակներն են` ֆինանսական համակարգի հաշտարարի նկատմամբ վտահության բարձրացում և ամրապնդում, սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանություն, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացում և ֆինանսական միջնորդության ավելացում:

Գյուղատնտեսական դաշինք

Գյուղատնտեսական դաշինքը ներառում է գյուղատնեսության ոլորտում գործունեություն ծավալող 15 միջազգային և տեղական կառույցներ, որոնք համախմբել են իրենց ջանքերն ու փորձը՝ ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: Դաշինքի առանցքային նպատակներից  է՝ նպաստել գյուղատնտեսական ոլորտում առկա խնդիրների վերհանմանը և դրանց լուծմանը, համատեղ քարոզչության և լոբբինգի միջոցով բարելավել ՀՀ-ում գյուղատնտեսական ոլորտի օրենսդրական դաշտը և ստեղծել ոլորտի զարգացմանը նպաստող գործուն մեխանիզմներ, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ փորձի փոխանակում և իրազեկության բարձրացում դաշինքի անդամ կազմակերպությունների միջև:

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միություն

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միությունը կազմավորվել է Երևան քաղաքի Պետական բանկերի և խնայդրամարկղների արհմիությունների միացյալ կոմիտեի բազայի վրա: ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիությունը կոչված է աշխատողների աշխատանքային շահերի պաշտպանությանը, մասնագիտական խորհրդատվությունների անցկացմանը, ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի հետ կապված հարցերի պարզաբանմանը, միջազգային արհմիութենական կառույցների ինտեգրմանը և առաջավոր փորձի ներդրմանը, սոցիոլոգիական հարցումների և մերձեցման երեկոների անցկացմանը, համակարգի կենսաթոշակառուներին և սոցիալապես անապահով խավերի ֆինանսական աջակցության ցուցաբերմանը և այն ամենին ինչը կնպաստի աշխատողների կենսամակարդակի և բարօրության բարձրացմանը:

ԱՔՌԱ վարկային բյուրո

ԱՔՌԱ վարկային բյուրոյի հիմնական նպատակն է բանկերից և վարկային կազմակերպություններից տեղեկատվության հավաքագրումը, մշակումը, պարբերաբար թարմացումն ու տրամադրումը լիազորված կառույցներին` ապահովելով տվյալների գաղտնիությունը անիրավասու անձանցից: ԱՔՌԱ-ի հիմնական առաքելությունն է բանկային, ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր գործարար դաշտում լինել ռիսկի գնահատման, նորանոր ծառայությունների մատուցման հիմնական առաջատարը, որն ունի հմտությամբ ու գիտելիքներով զինված բարձրորակ մասնագետներ:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am