Դասընթացներ

Միությունը պարբերաբար կազմակերպում և իրականացնում է մասնագիտական դասընթացներ: Դասընթացների հիմնական նպատակն է Միության անդամ վարկային կազմակերպությունների աշխատակազմի մասնագիտական ունակությունների բարձրացումը: Դասընթացներն իրականացվում են ոլորտի լավագույն և առաջատար մասնագետների կողմից:

Please reload

Սպառողական վարկերի ռիսկի գնահատման վերապատրաստում ՀՀ ՎԿՄ-ում

Հոկտեմբերի 31, 2017 թ.

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի է ունեցել սպառողական վարկերի ռիսկի գնահատման վերաբերյալ դասընթաց:  Դասընթացը վարել է ՀՀ վարկային կազմակերպությունների ծրագրի ղեկավար Լենա Մամիկոնյանը:

Կայացավ կետային կանխատեսման մոդելներ թեմայով վերապատրաստում

Հունիս 12, 2017 թ.

ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը կազմակերպեց Կետային կանխատեսման մոդելներ թեմայով երկօրյա վերապատրաստում` նախատեսված ՀՀ ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների վերլուծական բաժնի աշխատակիցների համար:

Ֆինանսական վերլուծության հիման վրա գերպարտավորությունները կախելու թեմայով սեմինար

Փետրվար 10, 2017 թ.

ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ համատեղ իրականացրեց Ֆինանսական վերլուծության հիման վրա գերպարտավորությունները կանխելու թեմայով քառօրյա սեմինար` նախատեսված ՀՀ ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների վարկային մասնագետների և վարկային բաժնի ղեկավարների համար:

Սոցիալական պատասխանատվության կառավարման վերապատրաստում

Նոյեմբերի 25, 2015 թ.

ՀՀ ՎԿՄ-ն CERISE-ի և Միկրոֆինանսական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է մեկօրյա վերապատրաստում սոցիալական պատասխանատվության կառավարման վերաբերյալ:

ՓՄՁ վարկավորման դասընթաց

Հունիս 12, 2015 թ.

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունը ԱՄՆ ՄԶԳ Ֆինանսներ Տնտեսական Զարգացման ծրագրի և “EV Consulting” ՓԲԸ-ի   հետ համատեղ մայիսի 25-ից հունիսի 12-ը ՀՀ երեք մարզերում (Երևան, Վանաձոր, Արարատ) անց կացրեց վարկային մասնագետների համար նախատեսված ՓՄՁ վարկավորում թեմայով դասընթաց:

ԿԲ-ի համատեղ սեմինար ՀՀ ՎԿՄ-ում

Փետրվար 25, 2015 թ.

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում փետրվարի 25-ին տեղի է ունեցել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ նոր օրենքի և ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ սեմինար: 

Դեկտեմբեր 23-24, 2014 թ․

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում դեկտեմբերի 23-24-ին տեղի է ունեցել Ռիսկերի Կառավարման դասընթաց անդամ վարկային կազմակերպությունների համար:

Հուլիս 5, 2014

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հունիսի 25-27-ին և հուլիսի 3-4-ին տեղի է ունեցել Ներքին աուդիտի վերաբերյալ դասընթաց: Դասընթացը վարել է ՊրոԿրեդիտ Հոլդինգի  ներքին աուդիտի ռեգիոնալ (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) կոորդինատոր Սոնա Իշխանյանը:

Հունիս 15, 2014

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հունիսի 12-ին տեղի է ունեցել Խարդախության Ռիսկի վերաբերյալ դասընթաց:  Դասընթացը վարել է ՊրոԿրեդիտ Հայաստան բանկի փոխտնօրեն Աշոտ Աբրահամյանը: 

Մայիս 22, 2014

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում մայիսի 22-ին տեղի է ունեցել գործարար վարվելակերպի և վարկավորման սոցիալական ստանդարտների վերաբերյալ դասընթաց։

Մարտ 1, 2014

ՀՀ ՎԿՄ-ի և ԵՄ «Ինոգեյթ» և ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսության զարգացման համար» ծրագրերի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 25-ից մարտի 1-ը Երևանում կայացել է գործնական և տեղեկատվական աշխատանքային սեմինար էներգախնայողության, կայուն և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ:

 

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am