ՖԻՆՔԱ. 15 տարի Հայաստանում

Հոկտեմբերի 21-ին «ՖԻՆՔԱ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված Հայաստանում ընկերության հիմնադրման 15-ամյակին:

 

Ընկերությունը հյուրընկալել էր բազմաթիվ հյուրեր՝ ՀՀ Կենտրոնական բանկից,  հայաստանյան բանկերից եւ վարկային կազմակերպություններից, ինչպես նաև ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլից:  Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ներկայացուցիչներ  ՖԻՆՔԱ-ի գործընկեր կազմակերպություններից՝  Միջազգային ֆինանսական կորպորացիայից ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից:

«15 տարիների ընթացքում ՖԻՆՔԱ-ի լավագույն նվաճումը եղել է հաճախորդների տված բարձր գնահատականը և նրանց մեծ վստահությունը կազմակերպության հանդեպ», - իր խոսքում նշել է ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:

Խոսքով հանդես եկան նաև դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ինչպես նաև ՖԻՆՔԱ Հայաստանի Խորհրդի նախագահ եւ ՖԻՆՔԱ Եվրասիա տարածաշրջանի տնօրենը:

ՖԻՆՔԱ-ն հիմնադրվել է ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ ամերիկյան կազմակերպության կողմից: Ունենալով 27 մասնաճյուղ, որոնց թիվը մինչ տարեվերջ կհասնի մոտ 40-ի` ՖԻՆՔԱ-ն սպասարկում է ավելի քան 56 000 հաճախորդի:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am