Social Performance Country Report

Այս հաշվետվությունը ներկայացնում է անդամ վարկային կազմակերպություններում գործառնական և ռազմավարական ոլորտներում սոցիալական ցուցանիշների փորձը: Այն հիմնված է  SPI4 գործիքի ցուցանիշների լրացված տվյալների վրաԱյս հաշվետվությունը պատրաստվել է Սոցիալական Պատասխանատվության Ֆոնդի աջակցությամբ, ֆինանսավորվել է Ֆորդ հիմնադրամի և ղեկավարվել Միկրոֆինանսական Կենտրոնի կողմից:

 

Այս օրինակը ներկայացնում է ՀՀ վարկային կազմակերպությունների միության փորձը և միկրոֆինանսական կենտրոնի սոցիալական պատասխանատվության Start-up հիմնադրամի ծրագրի հետ աշխատանքը, որի նպատակն է աջակցել իր անդամներին կառավարելու և զեկուցելու դրանց սոցիալական կառավարումը: ՀՀ ՎԿՄ-ն 12 վարկային կազմակերպությունների կամավոր միություն է շուրջ $ 1.35 մլն համակցված պորտֆելով, որը կազմում է ընդհանուր միկրոֆինանսական շուկայի 20 %-ը: Հայկական միկրոֆինանսական հաստատություններն առկա են բոլոր մարզերում, նույնիսկ հեռավոր, լեռնային և գյուղական շրջաններում:

 

ՀՀ ՎԿՄ-ի առաքելությունն է խթանել Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացմանը` վարկային կազմակերպությունների ավելի արդյունավետ և հետագայում համատարած ընդգրկվածության միջոցով: ՀՀ ՎԿՄ-ն այս ամենին հասնում է ոլորտը ներկայացնելու (Կենտրոնական բանկին, սոցիալական ներդրողներին եւ մասնագիտական միավորումներին), կարողությունների զարգացման, անդամների համակարգման եւ շահերի պաշտպանության միջոցով:

Զեկույցն ամփոփում է ՀՀ ՎԿՄ անդամների սոցիալական պատասխանատվության, հաճախորդների թիրախային խմբին հասնելու, պրոդուկտների շրջանակի և հաճախորդների հավատարմության ասպեկտների, ինչպես նաև հաճախորդների պաշտպանության սկզբուքներին և պատասխանատու ֆինանսներին համապատասխանելիության հիմնական արդյունքները: Զեկույցը չի հավակնում լինել ակադեմիական հետազոտության արդյունք: Սա առաջին փորձն է Հայաստանում, իսկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, միկրոֆինանսական  ցանցերի կողմից պատրաստված շատ քիչ նման զեկույցներ կան: Սույն զեկույցը հիմնված է հայկական կազմակերպությունների սոցիալական ուղղվածության առանձնահատկությունների վրա: Չնայած տվյալների հավաքագրման համադրելիության և կոնսոլիդացման դժվարություններին, որոշ քանակական արդյունքներ նույնպես ներկայացվել են զեկույցում:

 

Ի տարբերություն ֆինանսական ցուցանիշների, որտեղ արդյունքները սովորաբար ստացվում են համընդհանուր ընդունված ցուցանիշների օգտագործմամբ, սոցիալական ցուցանիշները և չափանիշները դեռևս նոր են և լայն կիրառություն չունեն: Ավելին, որոշ կազմակերպությունների սոցիալական արդյունքները համեմատելի չեն, ինչպես օրինակ ֆինանսական արդյունքները: ՀՀ ՎԿՄ-ն հաղթահարեց այս խնդիրը նախագծելով հատուկ ցուցանիշներով զեկուցման ձևաչափ, որոնք հնարավոր էր ստանալ անդամ կազմակերպությունների տվյաների բազայից: Ադամները ներկայացնում են իրենց վիճակագրական տվյալները, որոնք հետագայում հավաքագրվում են վերլուծելու նպատակով: Այս զեկույցում ներկայացված են նաև լայն հասարակությանը հասանելի աղբյուրներից, վեբ կայքերից, MIX Market-ից, ինչպես նաև այլ  զեկույցներից վերցված որակական տվյալներ: 

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am