SPTF տարեկան համաժողով Հնդկաստանում

Փետրվարի 26, 2018 թ.

ՀՀ Վարկային կազմակերպությունների միության նախագահ Լուիզա Իգրարյանը և ծրագրերի ղեկավար Լենա Մամիկոնյանը մասնակցել է 2018 թ. փետրվարի 19-22-ին Հնդկաստանի Մահաբալիպուրամ քաղաքում կայացած Սոցիալական պատասխանատվության SPTF (Social Performance Task Force) տարեկան համաժողովին:

ՀՀ ՎԿՄ-ն մասնակցեց Ֆինանսական գրագիտության և ֆինանսավորման հասանելիության վերաբերյալ չորրորդ միջազգային համաժողովին

Փետրվարի 15, 2018 թ.

2018 թ. փետրվարի 13-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Ֆինանսական գրագիտության և ֆինանսավորման հասանելիության վերաբերյալ չորրորդ միջազգային համաժողովը: Համաժողովի այս տարվա հիմնական թեման էր «Նոր հնարավորություններ և ռիսկեր ֆինանսական սպառողների համար»:

Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ միկրոֆինանսավորման և ֆինանսական ներգրավման վերաբերյալ 16-րդ ազգային համաժողովը

Դեկտեմբեր 15, 2017թ.

2017 թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ միկրոֆինանսավորման և ֆինանսական ներգրավման վերաբերյալ 16-րդ ազգային համաժողովը: Համաժողովի այս տարվա հիմնական թեման էր «Միկրոֆինանսավորումը Ռուսաստանում. Կայուն լուծումներ փնտրելիս»:

Սպառողական վարկերի ռիսկի գնահատման վերապատրաստում ՀՀ ՎԿՄ-ում

Հոկտեմբերի 31, 2017 թ.

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի է ունեցել սպառողական վարկերի ռիսկի գնահատման վերաբերյալ դասընթաց:  Դասընթացը վարել է ՀՀ վարկային կազմակերպությունների ծրագրի ղեկավար Լենա Մամիկոնյանը:

Հոկտեմբեր 5, 2017 թ.

ՀՀ Վարկային կազմակերպությունների միության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Քերոբյանը մասնակցել է 2017 թ. հոկտեմբերի 5-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Այլընտրանքային ֆինանսավորում ֆորումին:

Կայացավ կետային կանխատեսման մոդելներ թեմայով վերապատրաստում

Հունիս 12, 2017 թ.

ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը կազմակերպեց Կետային կանխատեսման մոդելներ թեմայով երկօրյա վերապատրաստում` նախատեսված ՀՀ ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների վերլուծական բաժնի աշխատակիցների համար:

Միկրոֆինանսական կենտրոնի 20-րդ տարեկան համաժողով

Մայիս 31, 2017 թ.

ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը մասնակցել է 2017 թ. մայիսի 24-26-ին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած Միկրոֆինանսական կենտրոնի 20-րդ համաժողովին:

Ապրիլ 7, 2017 թ.

Ս. թ. ապրիլի 7-ին «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնում կայացավ ՀՀ Վարկային կազմակերպությունների միության Ընդհանուր ժողովի տարեկան նիստը: Ժողովին ​​​բացի ՎԿՄ անդամներից հրավիրված էին նաև ներկայացուցիչներ այլ վարկային կազմակերպություններից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, Բանկերի միությունից, այլ համագործակցող կառույցներից:

«Ինչպե՞ս բարձրացնել հաճախորդների վստահությունը ֆինանսական շուկայում» թեմայով համաժողով Մոսկվայում

Փետրվար 24, 2017 թ.

2017 թ. փետրվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Ֆինանսական գրագիտության և ֆինանսավորման հասանելիության վերաբերյալ երրորդ միջազգային համաժողովը:

Ֆինանսական վերլուծության հիման վրա գերպարտավորությունները կանխելու թեմայով սեմինար

Փետրվար 10, 2017 թ.

ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ համատեղ իրականացրեց Ֆինանսական վերլուծության հիման վրա գերպարտավորությունները կանխելու թեմայով քառօրյա սեմինար` նախատեսված ՀՀ ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների վարկային մասնագետների և վարկային բաժնի ղեկավարների համար:

ՀՀ ՎԿՄ-ն ներկայացրել է «Սոցիալական ցուցանիշների համախմբված հաշվետվությունը»

Նոյեմբեր 18, 2016 թ.

Նոյեմբերի 17-ին Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Վարկային Կազմակերպությունների միության կողմից իր անդամ վարկային կազմակերպությունների շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում հրապարակված «Սոցիալական ցուցանիշների համախմբված հաշվետվություն: Վարկային կազմակերպությունների փորձը» հաշվետվության շնորհանդեսը:

ՀՀ ՎԿՄ-ն ընդլայնում է իր անդամ ՈՒՎԿ-ների շրջանակը

Հոկտեմբեր 13, 2016 թ.

Սույն թվականի սեպտեմբեր ամսից ՀՀ ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների շարքը համալրվեց ՀՀ ֆինանսական շուկայում գործող Քարդ ԱԳՐՈԿրեդիտ ՈՒՎԿ-ի անդամակցությամբ:

Խելամիտ վարկավորում

Հոկտեմբեր 3, 2016 թ.

Սույն թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը հայտարարում է ԽԵԼԱՄԻՏ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ արշավի սկիզբը:

«Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ժամանակակից գործիքներ» թեմայով միջազգային համաժողով Մինսկում

Սեպտեմբեր 13, 2016 թ.

2016 թ. սեպտեմբերի 13-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացավ «Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ժամանակակից գործիքներ» թեմայով միջազգային համաժողով:

Պարենային անվտանգության և սնուցման թեմայով միջազգային համաժողով

Հունիս 24, 2016 թ.

Հունիսի 15-16-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Օկսֆամի կողմից կազմակերպված Պարենային անվտանգության և սնուցման թեմայով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՎԿՄ-ն` որպես Գյուղատնտեսական դաշինքի անդամ:

Սոցիալական պատասխանատվության SPTF (Social Performance Task Force) տարեկան համաժողով

Հունիս 6, 2016 թ.

ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը մասնակցել է 2016 թ. մայիսի 29-հունիս 2-ին Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում կայացած Սոցիալական պատասխանատվության SPTF (Social Performance Task Force) տարեկան համաժողովին:

Իմ ֆինանսների ամիս 2016

Մայիս 23, 2016 թ.

Արդեն ավանդույթ դարձած «Իմ Ֆինանսների Ամիս 2016» ծրագիրը այս տարի տեղի ունեցավ Ապրիլի 1-ից 30-ը:

ՀՀ ՎԿՄ-ի և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի համագործակցության հուշագրի ստորագրում

Ապրիլ 26, 2016 թ.

Սույն թվականի ապրիլի 26-ին ՀՀ ՎԿՄ գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Վարկային կազմակերպությունների միությունն ունի նոր նախագահ

Ապրիլ 6, 2016 թ.

Ս. թ. ապրիլի 6-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կայացավ ՀՀ Վարկային կազմակերպությունների միության Ընդհանուր ժողովի տարեկան նիստը: 

Ֆինանսական կրթության միջոցով ֆինանսական միջոցների ներգրավման խթանում

Դեկտեմբեր 7-8, 2015 թ.

2015 թ. դեկտեմբերին «Ֆինանսական կրթության միջոցով ֆինանսական միջոցների ներգրավման խթանում» թեմայով միջազգային համաժողով է կազմակերպվել Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում:

Սոցիալական պատասխանատվության կառավարման վերապատրաստում

Նոյեմբերի 25, 2015 թ.

ՀՀ ՎԿՄ-ն CERISE-ի և Միկրոֆինանսական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է մեկօրյա վերապատրաստում սոցիալական պատասխանատվության կառավարման վերաբերյալ:

«Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել վարկավորման շուկայում»

Հոկտեմբերի 20 և նոյեմբերի 19, 2015 թ.

ՀՀ ՎԿՄ-ն Ֆինանսական կրթության ազգային ռազմավարության (ՖԿԱՌ) գրասենյակի հետ համատեղ կազմակերպել է 2 սեմինար «Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել վարկավորման շուկայում» թեմայով:

Միկրոֆինանսական կենտրոնի 18-րդ համաժողով

Նոյեմբերի 5-6, 2015 թ.

ՀՀ ՎԿՄ գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը մասնակցել է 2015 թ. նոյեմբերի 5-6 կայացած Միկրոֆինանսական կենտրոնի 18-րդ համաժողովին:

Seep Network-ի 2015 թ. տարեկան համաժողով

Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 1, 2015 թ.

ՀՀ ՎԿՄ գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը մասնակցել է Seep Network-ի 2015 թ. տարեկան համաժողովին:

ՓՄՁ վարկավորման դասընթաց

Հունիս 12, 2015

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունը ԱՄՆ ՄԶԳ Ֆինանսներ Տնտեսական Զարգացման ծրագրի և “EV Consulting” ՓԲԸ-ի   հետ համատեղ մայիսի 25-ից հունիսի 12-ը ՀՀ երեք մարզերում (Երևան, Վանաձոր, Արարատ) անց կացրեց վարկային մասնագետների համար նախատեսված ՓՄՁ վարկավորում թեմայով դասընթաց:

«Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով համաժողով

Մարտ 31, 2015 թ.

 ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը Համաշխարհային բանկի, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունների հետ համատեղ ս.թ. ապրիլի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կազմակերպում է «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով համաժողով: 

Կայացավ ՀՀ ՎԿՄ տարեկան ժողովը

Մարտ 27, 2015

2015 թ․-ի մարտի 27-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ վարկային կազմակերպությունների միության ընդհանուր ժողովի տարեկան նիստը։ ՀՀ Վարկային կազմակերպությունների միության 7-րդ տարեկան ժողովում Միության նախագահ է վերընտրվել Արմեն Գաբրիելյանը:

Կայացավ ՀՀ ՎԿՄ և ԱՄՆ ՄԶԳ FED ծրագրի հետ համատեղ տեղեկատվական ներկայացումը

Մարտ 18, 2015

2015թ.-ի մարտի 16-ին Փարիզ հյուրանոցում կայացավ «Ապահովված գործարքների համակարգի և շարժական գույքի էլեկտրոնային ռեգիստրի ներդրումը ՀՀ-ում» տեղեկատվական ներկայացումը վարկային կազմակերպությունների համար:

ԿԲ-ի հետ Համատեղ Սեմինար Միությունում

Փետրվար 25, 2015

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում փետրվարի 25-ին տեղի է ունեցել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ նոր օրենքի և ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ սեմինար: 

ՀՀ ՎԿՄ-ում կայացել է Ռիսկերի Կառավարման դասընթաց

Դեկտեմբեր 24, 2014

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում դեկտեմբերի 23-24-ին տեղի է ունեցել Ռիսկերի Կառավարման դասընթաց անդամ վարկային կազմակերպությունների համար:

ՀՀ ՎԿՄ-ում կայացել է Ներքին Աուդիտի դասընթաց

Հուլիս 5, 2014

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հունիսի 25-27-ին և հուլիսի 3-4-ին տեղի է ունեցել Ներքին աուդիտի վերաբերյալ դասընթաց:  Դասընթացը վարել է ՊրոԿրեդիտ Հոլդինգի  ներքին աուդիտի ռեգիոնալ (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) կոորդինատոր Սոնա Իշխանյանը:

ՀՀ ՎԿՄ-ում կայացել է Խարդախության Ռիսկի դասընթաց

Հունիս 15, 2014

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հունիսի 12-ին տեղի է ունեցել Խարդախության Ռիսկի վերաբերյալ դասընթաց:  Դասընթացը վարել է ՊրոԿրեդիտ Հայաստան բանկի փոխտնօրեն Աշոտ Աբրահամյանը: 

ՀՀ ՎԿՄ-ում կայացել է գործարար վարվելակերպի և վարկավորման սոցիալական ստանդարտների վերաբերյալ դասընթաց

Մայիս 22, 2014 թ.

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում մայիսի 22-ին տեղի է ունեցել գործարար վարվելակերպի և վարկավորման սոցիալական ստանդարտների վերաբերյալ դասընթաց։

Կայացել է էներգախնայողության սեմինար

Մարտ 1, 2014 թ.

ՀՀ ՎԿՄ-ի և ԵՄ «Ինոգեյթ» և ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսության զարգացման համար» ծրագրերի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 25-ից մարտի 1-ը Երևանում կայացել է գործնական և տեղեկատվական աշխատանքային սեմինար էներգախնայողության, կայուն և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am