«Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով համաժողով

ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը Համաշխարհային բանկի, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունների հետ համատեղ ս.թ. ապրիլի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում  կազմակերպում է «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով համաժողով, որի նպատակն է շահագրգիռ կառույցներին հրավիրել երկխոսության և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում ապահովված գործարքների համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ:  

 

Համաժողովին կմասնակցեն ներկայացուցիչներ ԱՄՆ ՄԶԳ և Համաշխարհային բանկի հայաստանյան առաքելություններից, միջազգային ֆինանսական կազմակերպություններից, ՀՀ Կենտրոնական բանկից, ՀՀ Արդարադատության, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության նախարարություններից, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միություններից, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից, ֆինանսական ինստիտուտներից, գործարար միություններից, ՓՄՁ-ների զարգացմանն աջակցող կառույցներից և այլ շահագրգիռ կազմակերպություններից, ինչպես նաև նոտարներ, դատավորներ, իրավաբաններ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ և այլն:

 

Համաժողովի ընթացքում կներկայացվեն շարժական գույքով ապահովված գործարքների համակարգի և շարժական գույքի միասնական ռեգիստրի էությունը, միջազգային փորձը, ապահովված գործարքների համակարգի ներդրման կարևորությունը Հայաստանում, օրենսդրության առանձնահատկությունները, ապահովված գործարքների համակարգի ներդրման ազդեցությունը ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման վրա և այլն: Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան հնչեցնել հարցեր  և ներկայացնել իրենց տեսակետները նախատեսված բարեփոխումների վերաբերյալ։

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am