Նպատակներ

ՀՀ վարկային կազմակերպությունների  միության  հիմնական նպատակն է ՀՀ կենտրոնական բանկում, ՀՀ Կառավարությունում, պետական և ոչ պետական այլ մարմիններում, ինչպես նաև միջազգային կառույցներում ներկայացնել և առաջխաղացնել իր անդամների ընդհանուր խնդիրներն ու շահերը:

 

Միության նպատակներն են`

  • բացահայտել, հետազոտել և ընդհանրացնել իր անդամների շահերի հետ առնչվող օրենսդրական և ոչ օրենսդրական հիմնախնդիրները, խոչընդոտներն ու ռիսկերը և համապատասխան գործողություններ նախաձեռնելը` դրանք լուծելու ուղղությամբ,

  • պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում,

  • պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը ՀՀ Կենտրոնական բանկում, այդ նպատակով կազմակերպել համատեղ քննարկումներ, հանդես գալ առաջարկություններով,

  • նպաստել Միության անդամների կապերի զարգացմանը և ամրապնդմանը, համակարգել Միության անդամների գործունեությունը` համատեղ երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման համար,

  • մասնակցել ՀՀ-ում ֆինանսավարկային գործունեության մասին օրենսդրական և նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և դրանց փորձաքննությանը,

  • Միության անդամներին օժանդակել ֆինանսավարկային առաջավոր տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանը` սպասարկման բարելավման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով,

  • մշակել և իրականացնել ծրագրեր` կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման ուղղությամբ,

  • կազմակերպել սեմինարներ և գիտաժողովներ,

  • իրականացնել Միության անդամների ընդհանուր շահերից բխող այլ խնդիրներ, որոնք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և Միության կանոնադրությանը:

Ռազմավարական նպատակներ

ՀՀ ՎԿՄ-ի ռազմավարական նպատակներն են`

  • ՀՀ ՎԿՄ ներքին կարողությունների զարգացում,

  • Միության և անդամ վարկային կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացում,

  • Պետական մարմիններում միության անդամների շահերի ներկայացում և առաջխաղացում,

  • Միության ներսում մասնագիտական ակումբների ստեղծում,

  • Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացում,

  • Մասնագիտական և որակավորման բարձրացման դասընթացների, սեմինարների և համաժողովների իրականացում, 

  • ՀՀ ՎԿՄ ներսում ֆինանսատնտեսական հետազոտությունների և վերլուծությունների կարողությունների զարգացում,

  • ՀՀ ՎԿՄ անդամների համար միջազգային ստանդարտներին համապատասխան ինքնակարգավորման քաղաքականության ներդրում,

  • ՀՀ ՎԿՄ և իր անդամների գործունեության լուսաբանում և քարոզչություն,

  • ՀՀ ՎԿՄ անդամակցության ընդլայնում, 

  • ՀՀ-ում վարկային ինդուստրիայի ռազմավարական ծրագիր մշակելու խրախուսում,

  • Ներքին և արտաքին ներդրումային ֆոնդերի ներգրավվածության խթանում։

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am